5 դրվագ, երբ Սերժ Սարգսյանը միջազգային ամբիոններից տեղն է դնում ադրբեջանցի հռետորներին

5 դրվագ, երբ Սերժ Սարգսյանը միջազգային ամբիոններից տեղն է դնում ադրբեջանցի հռետորներին

Գաղտնիք չէ, որ միջազգային ամենահայտնի ձևաչափերում Սերժ Սարգսյանի ելույթներից հետո ադրբեջանական պրոպագանդան իբր նեղը գցող հարցեր է պատրաստում Հայաստանի նախագահի համար։ Տարիները ցույց են տվել, որ նման ձեռնարկները միշտ էլ ավարտվել են հարց տվողի կատարյալ ֆիասկոյով, ավելին՝ այդ հարցերն իրականում օգնել են միջազգային հարթակներում հայկական կողմի տեսակետն ավելի մատչելի դարձնելու համար։ Վերջին օրինակն, իհարկե, օրեր առաջ Մյունխենի համաժողովում տեղի ունեցածն էր։ Sargsyanner.am-ն առանձնացրել է 5 դրվագ, որտեղ Սերժ Սարգսյանը միջազգային բարձր ամբիոններից պատասխանում է ադրբեջանցիների հարցերին։

2009 թվականի փետրվարի 9-ին Անվտանգության քաղաքականության մյունխենյան 45-րդ համաժողովում ելույթից հետո Սերժ Սարգսյանի հարց ուղղեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։  Սերժ Սարգսյանի տեսքը բավականին ահազդու էր, երբ Մամեդյարովին բացատրում էր, թե ինչու «մենք կռվելուց չենք վախենում, բայց մենք պատերազմ չենք ուզում»։

2010 թվականի հունիսի 23-ին Բեռլինում Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ակադեմիայում Սերժ Սարգսյանի ելույթին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի Հաջի Բեյլին հարց ուղղեց Հայաստանի նախագահին. «Մինչև ե՞րբ եք զբաղեցված պահելու իմ հայրենի գյուղը, իմ հայրենի շրջանը»: Այն ինչ տեղի ունեցավ դրանից հետո, շատ հուզիչ էր։

2013 թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ  լիագումար նիստում պատասխանեց նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեյիդովի՝ «Ադրբեջանի տարածքի 20% գրավված է Հայաստանի կողմից» թեմայով հարցին։ Ահա թե ինչպես Սերժ Սարգսյանը կառուցեց պատասխանը ու հասավ՝ «Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից» եզրակացությանը: 

2018 թվականի հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Ադրբեջանցի խորհրդարանական Սեիդ Սեիդովը հարցրեց Հայաստանի նախագահին Խոջալուի դեպքերի և ՄԱԿ բանաձևերի մասին։ Սեիդովը կոշտ պատասխան ստացավ. «Հանգստացե՛ք։ Ադրբեջանն ուզում է առավելագույնը, բացահայտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու»: 
2018թ. փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության հերթական համաժողովում ելույթից հետո Սերժ Սարգսյանը  պատասխանեց ադրբեջանցի պատվիրակի հարցին. «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ինքնանույնականացվել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»։ 

Մեկնաբանություններ