Արմեն Սարգսյանի անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում․ Meganews.am

Արմեն Սարգսյանի անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում․ Meganews.am

 Ինչպես արդեն հայտնի է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը մշտապես սկանդալային ու քրեական պատմությունների կենտրոնում է. նախ ընտրություններին գումար է խոստանում ընտրողներին և չի տալիս, հետո քաշքշուկի մեջ է ընկնում աշխատակազմի անդամների հետ: Meganews.am -ի աղբյուրի փոխանցմամբ այս պահին Շենգավիթ վարչական շրջանում ստուգումներ են իրականացվում, թե որն է պատճառը մեզ չհաջողվեց ճշտել, որի մասին կներկայացնենք ավելի ուշ:

Ստուգումների հետ կապված փորձեցինք կապ հաստատել Արմեն Սարգսյանի հետ, սակայն ավանդույթի համաձայն՝ նա կամ տեղում չէր, կամ խորհրդակցության էր,ամենանշանավորն այն է, որ նրան երբեք ախատավայրում չես գտնի և որևէ պարզաբանում չես կարող ստանալ:

Պարզվում է՝ հիմա էլ, նրա անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում, վարչական շրջանի մանկապարտեզներում վարիչ ընդունելը դարձել է կլորիկ գումարով ,իսկ դրամահավաքները շարունակվում են, ինչից հավանաբար, Արմեն Սարգսյանը տեղյակ է սակայն, որևէ բան չի ձեռնարկում դրա դեմ: Իսկ ինչ վերաբերվում է մանկապարտեզներում դրամահավաքներին, բնականաբար հենց նրա իմացությամբ է այս ամենը կատարվում,չէ՞ որ թաղապետը շքեղ կյանքի սիրահար է, դրա մասին վկայում է նրա վարչական շրջանում ձեռք բերած բիզնեսները և առանձնատունը:

Շարունակությունը՝ սկղբնաղբյուրում 

Մեկնաբանություններ