Արմեն Սարգսյանին 4-րդ նախագահի թեկնածու առաջարկելով՝ Սերժ Սարգսյանը խորհրդանշական ժեստ է անում Արևմուտքին. Մոդեստ Կոլերով

Արմեն Սարգսյանին 4-րդ նախագահի թեկնածու առաջարկելով՝ Սերժ Սարգսյանը խորհրդանշական ժեստ է անում Արևմուտքին. Մոդեստ Կոլերով

Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում իշխող «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրած Արմեն Սարգսյանի թեկնածությունը Արևմուտքին հաճոյանալու փորձ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

«Մոսկվան շատ լավ հասկանում է, որ Հայաստանի նոր Սահմանադրության համաձայն Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնն ունի դեկորատիվ բնույթ: Այս պաշտոնը չի խաղալու մեծ դեր, անգամ եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը, ցանկանա ուժեղացնել նախագահի դիրքերը, լիազորություններ տա ապագա նախագահին»,- ասաց Մ. Կոլերովը:

Վերլուծաբանն ասաց, որ սահմանադրորեն նախագահի պաշտոնն ազդեցության տեսանկյունից «զրոյացված է»:

«Պարզ է, որ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում ընտրել է որպես խորհրդանշական ժեստ դեպի Արևմուտք: Եթե դա այդպես է, ապա այն ավելի շատ հասցեագրված է Հայաստանի ներքին լսարանին, որովհետև բոլորն են հասկանում, այդ թվում Արևմուտքում, որ այս պաշտոնը որևէ էական ազդեցություն չի ունենա»,- մանրամասնեց Մոդեստ Կոլերովը:

 

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա վերլուծաբանը միանշանակ նշեց, որ վարչապետ է լինելու գործող նախագահ Սերժ Սարգսյանը: «Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետ, իրական իշխանությունը լինելու է միայն վարչապետի ձեռքում, ուստի Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնալու»,- հավելեց Կոլերովը:

 


 

Մեկնաբանություններ