Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը: 

Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ:

 

Մեկնաբանություններ