Արմեն Սարգսյանը Լիբանանում հայ գործիչների հետ քննարկել է հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր

Արմեն Սարգսյանը Լիբանանում հայ գործիչների հետ քննարկել է հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական  կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։

Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։

Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:

Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:
Հանդիպումն անցել է ջերմ գործնական մթնոլորտում` առաջիկայում համակարգված քայլերի ձեռնարկման հրամայականի շեշտադրմամբ:

 


 

Մեկնաբանություններ