Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները. առաջիկայում կհանդի­պի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. «Հրապարակ»

Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները. առաջիկայում կհանդի­պի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. «Հրապարակ»

«Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում և դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան ևս կմեկնի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո: Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաև Հայաստանում: Նա մեծ հարգանք է տա­ծում Կարեն Սերոբիչի նկատմամբ և մինչ ընտրվելը ցանկացել է հանդիպել Ստե­փան Դեմիրճյանի, տիկին Ռիմայի հետ, լինել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, սակայն պարզվել է, որ Ստեփանը հիվանդ է, հանդիպումը հետաձգվել է: Հայաստան վերադարձից հետո առաջին հանդիպումը կլինի ՀԺԿ-ի հետ: Ի դեպ, Արմեն Սարգսյա­նը հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ՝ առաջադրման փուլում, սակայն չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել:  Սարգսյանը մեծ ցանկություն ունի նախա­գահների համագործակցության ինստիտուտը կայացնել և առաջիկայում կհանդի­պի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Նա ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախ­կին նախագահ Բաբկեն Արարքցյանի և նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն Կարամանուկյանի հետ: Ասում են՝ հեռախոսազրույց է ունեցել նաև Հրանտ Բագրատյանի հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ