Արտակ Զեյնալյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Արմեն Սարգսյանի հանդիպումից

Արտակ Զեյնալյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Արմեն Սարգսյանի հանդիպումից

Կայացել է ԵԼՔ դաշինքի նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանի եւ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի Արմեն Սարգսյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողը Արմեն Սարգսյանն է եղել:

Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, թե ամփոփ ինչ են խոսել ու քննարկել հանդիպման ընթացքում.  «Այսօր հանդիպում ունեցա Արմեն Սարգսյանի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Խոսել ենք Հանրապետության նախագահի ինստիտուտի՝ նոր խմբագրմամբ Սահմանադրությամբ պայմանավորված առանձնահատկությունների մասին։

Առանձնահատուկ քննարկման նյութ դարձրեցինք այն, որ Նախագահի ընտրության օրինականությունը կասկածի տեղիք չպետք է տա ու նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ։ Համամիտ էինք, որ այս դերակատարման լիարժեք իրագործման համար նորընտիր նախագահը պետք է հաղորդակցության մեջ լինի ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլեւ ընդդիմության հետ։ Կարեւորեցինք քաղաքացիների մոտ ապագայի նկատմամբ լավատեսությունը վերականգնելու անհրաժեշտությունը, որպես զարգացման ու առաջընթացի գրավական՝ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը եւ այլն»:

Մեկնաբանություններ