Այսօր ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Այսօր ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Այսօր ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962թ․ մարտի վեցին Ստեփանակերտում։ 

 

Ռիտա Սարգսյանը 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 

 

2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: 

 

Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը: 

 

Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ:

 

Ռիտա Սարգսյանը ամուսնացած է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ունի երկու դուստր, 5 թոռ։

 

2008 թվականից ՀՀ առաջին տիկինն է։

 

File:Rita Sarkisyan.jpgПохожее изображениеКартинки по запросу Ռիտա Սարգսյան

Картинки по запросу Ռիտա Սարգսյան

Картинки по запросу Ռիտա Սարգսյան

Մեկնաբանություններ