Չեմ հասկանում, թե ինչ հիմքերով ու մեթոդներով են պայքարելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու դեմ. Լ. Սարգսյան․ Tert.am

Չեմ հասկանում, թե ինչ հիմքերով ու մեթոդներով են պայքարելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու դեմ. Լ. Սարգսյան․ Tert.am

Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում՝ ինչ հիմքերով ու մեթոդներով են պայքարելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու դեմ:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ նախկին «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Այլ հարց է՝ դա մեզ ինչքանով է գոհացնում կամ չի գոհացնում, բայց ըստ Սահմանադրության՝ դա մեծամասնության իրավունքն է, և եթե մեծամասնությունը նպատակահարմար գտնի առաջադրել Սերժ Սարգսյանին, չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ  կարող է խոչընդոտել. ի՞նչ կերպ պետք է խոչընդոտեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե չի բացառվում, որ առաջիկայում ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ելք» դաշինքը դուրս գա փողոցային պայքարի: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել և նշել, որ պատրաստ է կրկին «գործուղվել» Ազատության հրապարակ:



Իսկ ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ