Ձեր ստեղծագործությունները սկիզբ են առնում մեր ազգային երաժշտության ակունքներից. Սերժ Սարգսյանը՝ Արմեն Մարտիրոսյանին

Ձեր ստեղծագործությունները սկիզբ են առնում մեր ազգային երաժշտության ակունքներից. Սերժ Սարգսյանը՝ Արմեն Մարտիրոսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանկություն եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ:

«Դուք հայ երաժշտարվեստի ճանաչված դեմքերից եք, հայտնի կոմպոզիտոր, որի ստեղծագործությունները սկիզբ են առնում մեր ազգային երաժշտության անխառն ակունքներից:

Ձեր գործերն աչքի են ընկնում ուրույն մտածողությամբ եւ ձեռագրով, իսկ էստրադային-ջազային երկերն իրենց թարմությամբ ու մեղեդայնությամբ նոր հորիզոններ են բացել հայկական ջազային երաժշտարվեստում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանություններ