Երբ այդ օրը գա, և եթե վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, ճիշտ կլինի` Ձեր հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ. Արմեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ Tert.am

Երբ այդ օրը գա, և եթե վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, ճիշտ կլինի` Ձեր հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ. Արմեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ Tert.am

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցերից մեկն էր՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, թե արդյոք նա ծանոթացել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ ասել է, որ վարչապետ չի դառնալու:

«Կարծում եմ՝ այստեղ ունենք «եթե»-ների շարք. եթե ես ընտրվեմ Հանրապետության նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և երբ այդ օրը գա, և եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ: Ես չեմ կարող մեկնաբանել այս պահին՝ քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները պաշտոնական են, թե անպաշտոն»,-պատասխանեց Սարգսյանը:

Սարգսյանը շարունակեց, որ եթե այս ճանապարհով գնան, ապա կան հարգված երկրների ժողովրդավար առաջնորդներ, որ հայտարարություններ են անում ամեն օր, սոցիալական ցանցերում են գրում

«Թե որքան է դրանց պետական կամ քաղաքական արժեքը, թողնում եմ ձեզ դատելու: Այդ հարցը վերաբերում է ոչ թե ինձ, այլ ՀՀ գործող նախագահին»,-ասաց Սարգսյանը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ