«Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները»․ Արմեն Սարգսյան․ Azatutyun.am

«Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները»․ Արմեն Սարգսյան․ Azatutyun.am

«Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի [Սերժ Սարգսյանի հետ] քննարկեմ [ապագա նախագահի] լիազորությունները», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե գործող նախագահի հետ քննարկե՞լ է ապագա վարչապետի և ապագա նախագահի լիազորությունները​։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

«Ազատություն»․ - Դուք վարչապետի հետ քննարկել ե՞ք ապագա նախագահի լիազորությունների հարցը՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում նրա լիազորությունները, որտե՞ղ՝ նախագահի լիազորությունները։

Արմեն Սարգսյան․ - Ես չեմ հասկանում Ձեր հարցը, չեմ հասկանում, թե ո՞ւմ հետ պետք է խոսեմ, որովհետև նախ՝ ես ընտրված նախագահ չեմ՝ մեկ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է հանրապետության հաջորդ վարչապետը։

«Ազատություն»․ - Նկատի ունեմ, Դուք գործող նախագահի հետ քննարկե՞լ եք ապագա վարչապետի և ապագա նախագահի լիազորությունները։

Արմեն Սարգսյան․ - Ինձ համար պարզ չէ, ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի քննարկեմ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, երրորդը՝ հանրապետության նախագահի հետ ընդհանրապես մենք իհարկե քննարկել ենք Սահմանադրությունը, օրենքները, բայց այսօր հանրապետությունում՝ Ազգային ժողովում, կառավարությունում տեղի է ունենում շատ ինտենսիվ աշխատանք, մեծ քանակությամբ օրենքներ են ընդունվում, և քանի այդ օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական։ Բայց այս պահին դեռևս օրենքների ողջ փաթեթը չկա՝ չկան այն բոլոր օրենքները, որոնք կարգավորելու են բացի Սահմանադրությունից առանձին նախարարությունների, առանձին վարչությունների, պետական կառույցների, հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի․․․ բոլոր օրենքները դեռ տեղում չեն, այսինքն՝ քննարկել մի բան, որը դեռևս ամբողջական չէ, կարող է քննարկվել որպես ակադեմիական։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ