Գագիկ Ծառուկյանը կաջակցի Արմեն Սարգսյանին

Գագիկ Ծառուկյանը կաջակցի Արմեն Սարգսյանին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը, հաղորդում է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական թողարկմանը։

Որոշման մասին Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,-  ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ