Հանրապետության 800-ից ավելի բնակավայրեր չունեն գլխավոր հատակագծեր․ Նարեկ Սարգսյան

Հանրապետության 800-ից ավելի բնակավայրեր չունեն գլխավոր հատակագծեր․ Նարեկ Սարգսյան

Ոլորտի գործունեությունը կարգավորվող նոր մարմինը՝ Ճարտարապետների պալատը կստեղծվի մարտի վերջին: Փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Ճարտարապետության բնագավառի զարգացման համար չափազանց կարևոր էր 2017-ին «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ Ճարտարապետների միությունում կլինի համագումար,  և Հայաստանում կստեղծվի Ճարտարապետների պալատը»,-ասաց Սարգսյանը:

Պալատն իրականացնելու է ճարտարապետների արտոնագրումը և գրանցումը, հաստատելու է էթիկայի կանոնները և վերահսկելու է դրանց կատարումը: Այն նաև մշակելու է անընդհատ ուսուցման ծրագրեր և կազմակերպելու է դասընթացներ, սահմանելու է շրջանավարտների պրակտիկայի կանոնները, կազմակերպելու և հետևելու է դրանց պատշաճ անցկացմանը, ինչպես նաև մշակելու է ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումներ:

 

Մեկնաբանություններ