Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի խորհրդական

Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի խորհրդական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Նախագահի խորհրդական։

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում։

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Tert.am -ին հայտնեց, որ Հասմիկ Պողոսյանը նոր պաշտոնում համակարգելու է 2018 թվականին արտերկրում իրականացվելիք Հայաստանի Հանրապետության մշակութային, միջազգային խոշոր նախագծերը՝ որպես հանձնակատար:

Հասմիկ Պողոսյանը 1977 - 1982 թվականներին սովորել է ԵՊՀի կենսաբանության բաժնում, 1982 - 1985 թվականներին՝ եղել է ԵՊՀ-ի ասպիրանտ, 1985 - 1993 թվականներին՝ Երևանի N 182 դպրոցի ուսուցչուհի, 1986 - 2006թվականներին՝ օտարերկրյա երկրների հետ կապերի հանձնաժողովի անդամ։ 

2006 թվականի մայիսին նշանակվել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, 2007 թվականի հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ 2008 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:



2012 թվականի հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում։ 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում: 2014 թվականի ապրիլի 22-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

 

 

Մեկնաբանություններ