Հայաստանի «դարդուցավից» անտեղյակ Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի վերածնված ՕԵԿ ղեկավար կազմի հետ. «Հրապարակ»

Հայաստանի «դարդուցավից» անտեղյակ Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի վերածնված ՕԵԿ ղեկավար կազմի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այսօր ՕԵԿ գրասենյակում Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանի եւ Մհեր Շահգելդյանի հետ: «Վերածնունդ» ապրող ՕԵԿ-ում այցի ուշացման պատճառի մասին հարցին պատասխանեցին․ «Ուշացում չկա. ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հանդիպում է»: Ի դեպ, հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն օրերս ասել էր, որ Արմեն Սարգսյանն ինտելիգենտ մարդ է, բայց Հայաստանի «դարդուցավին» տեղյակ չէ։ Մենք հետաքրքրվեցինք՝ տեղեկացնելո՞ւ եք այդ մասին իրեն: «Այո»»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ