ՀՀ ղեկավարությունը պարտավոր է ամերիկացիներին ասի՝ հաշվի առեք՝ մեզ հետ ինչ կլինի, եթե ՌԴ-ից զենք չստանանք. 1in.am

ՀՀ ղեկավարությունը պարտավոր է ամերիկացիներին ասի՝ հաշվի առեք՝ մեզ հետ ինչ կլինի, եթե ՌԴ-ից զենք չստանանք. 1in.am

«Միացյալ Նահանգներն առաջին հերթին պետք է մտահոգվի, որ Ադրբեջանը զենք չստանա՝ նա է ագրեսիվ կողմը, Իլհամ Ալիևը բացահայտ նպատակ է դնում՝ գրավել Երևանը։ Ու այս իրավիճակում փորձել սահմանափակել Հայաստանի զենք ձեռք բերելը ինքնապաշտպանության համար, ըստ իս՝ անհեթեթություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ընդգծենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ ցանկանում է շանտաժի և ահաբեկման միջոցով նպատակային խոչընդոտել Ռուսաստանի և այլ երկրների ռազմա-տեխնիկական գործակցությունը: Նա այդ համատեքստում է գնահատել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ արդեն իսկ չեղարկվել է ՌԴ հետ այդ ոլորտում 3 միլիարդի պայմանագիրը:

առավել մանրամասն՝ սկզվնաղբյուրում 

Մեկնաբանություններ