ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին:

Հրամանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել`

ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Կարեն Միրզոյանին;

ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանին;

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին:

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել`

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վիկտոր Բիյագովին; 

Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արման Իսրայելյանին; 

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանին

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Արա Մարգարյանին;
 
ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Տիգրան Սամվելյանին:

Մեկնաբանություններ