ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի ղեկավարության սրտով չէ․ «Ժողովուրդ»

 ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի ղեկավարության սրտով չէ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ: Փետրվարի 16-ին դեռևս ՀՀ նա­խագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Ա. Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նա­խագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ տեղի է ու­նեցել բավական լուրջ հարցուպատասխան հատկապես ԼՂ հիմնախնդրի և դրա լուծման ուղիների մասին: Եվ այս թե­մայի վերաբերյալ Ա. Սարգսյանի պատասխանները, արտահայտած տեսակետները պարզապես չեն բավարարել Արցա­խի իշխանություններին: Եվ հիմա նրանք տեսակետ ունեն, որ նոր նախագահը չի կարողանա միջազգային ատյաններում ըստ արժանվույն ներկայացնել հիմնահարցի էությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, ով հերքել է այս տեղեկությունները՝ ասելով «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլև համայն հայությունից...Սարգսյանը դեսպան էր մինչև նախագահ ընտրվելը, և ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլից, այլև բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ