Ի՞նչն է զարմացրել Արթուր Ջանիբեկյանի «Քոմեդի քլաբի» Տաշ Սարգսյանին (լուսանկարներ)

Ի՞նչն է զարմացրել Արթուր Ջանիբեկյանի «Քոմեդի քլաբի» Տաշ Սարգսյանին (լուսանկարներ)

Պրոդյուսեր, դերասան, հեռուստա և ռադիոհաղորդավար Արտաշես Սարգսյանը (բեմական կեղծանունը` Տաշ) ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է Ֆուբոլային համազգեստի լուսանկար, որի վրա գլխավոր գովազդը Յութուբինն է, նշելով. «Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում…»:

Ըստ ամենայնի հեղինակը նկատի ունի տեխնոլոգիական առաջընթացի, ապրելակերպի այն թռիչքը, որոնք տեղի են ունենում մեր օրերում, և այսօր արդեն համացանցային վիդեոհեռարձակողն այնքան հզոր է, որ գովազդ է տեղադրում արդեն ֆուտբոլային համազգեստների վրա:

Հիշեցնենք, որ Տաշ Սարգսյանը Արթուր Ջանիբեկյանի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս աստղերի հետ հռչակավոր «Քոմեդի քլաբ»-ի հիմնադիրներից է, իսկ այսօր` ռուսական «Մաթչ թիվի» հեռուստաալիքի սպորտային հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագիրը:

Մեկնաբանություններ