Սերժ Սարգսյանի ու վարչապետի վերջին օրերի նշանակումները սյուրռեալիզմի ժանրից են․ «Ժողովուրդ».

Սերժ Սարգսյանի ու վարչապետի վերջին օրերի նշանակումները սյուրռեալիզմի ժանրից են․ «Ժողովուրդ».

«Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին. նրանց պաշտոնավարման ավարտին մնացել է մեկ ամիս, բայց սա չի խանգարել, որ երկուսն էլ համալրեն իրենց խորհրդականների՝ առանց այն էլ մեծ բանակը: Սերժ Սարգսյանն իրեն խորհրդական է նշանակել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ Կարեն Կարապետյանը՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Ախոյանին: Թե պաշտոնավարման վերջին ամսում ի՞նչն է նախագահին ու վարչապետին դրդել նման քայլի, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ պետք է տան նորանշանակ պաշտոնյաները, որ չեն կարող Սերժ Սարգսյանի 7 և Կարեն Կարապետյանի 13 գործող խորհրդականները, պարզ չէ: Փոխարենը պետք է արձանագ­րենք, որ իշխանությունները շարունակում են այսկերպ շռայլել ՀՀ պետական բյուջեի միջոցները, «Ժողովուրդ» օրա­թերթի տեղեկություններով՝ խորհրդականների այդքան մեծ բանակը խիստ ծախսատար է, և ըստ էության, կարելի է համարել պետական միջոցների վատնում»,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ