Նախագահը պետք է ճիշտ օրինակ լինի քաղաքացիների համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Tert.am

Նախագահը պետք է ճիշտ օրինակ լինի քաղաքացիների համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Tert.am

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը մարտի 12-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակում հանդիպել է հայ համայնքի երիտասարդ մասնագետների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում Արմեն Սարգսյանը նշել է, որ պատերազմի, ֆինանսական անհաջողությունների և սոցիալական դժվարությունների ժամանակաշրջանից հետո Հայաստանը պատրաստ է հասնել «փոքր հանրապետություն, բայց գլոբալ ազգ» երազանքին:

Անդրադառնալով սփյուռքի ներգրավվածությանը հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին՝ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պահեք անձնագիրը ձեր հոգում և հավատաք, որ այդ երկրի քաղաքացին եք: Դուք պետք է հավատաք, որ հայաստանցի եք և Հայաստանը պետք է հավատա, որ դուք հայ եք: Հայաստանը պետք է լինի ձեր հայրենիքը և պետք է հոգ տանի ձեր մասին»:

 



Նա կարևորել է արցախյան պատերազմում տոնած հաղթանակը՝ նշելով, որ հարյուրավոր տարիներ անց հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել հաղթանակող:

շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Մեկնաբանություններ