Պետք է Դուք էլ, մենք էլ համախմբվենք և կարողանանք մեր երկիրը հանել իրար մերժելու այս ծանր մղձավանջային իրավիճակից. Ռուստամյանը` Արմեն Սարգսյանին․ Tert.am

Պետք է Դուք էլ, մենք էլ համախմբվենք և կարողանանք մեր երկիրը հանել իրար մերժելու այս ծանր մղձավանջային իրավիճակից. Ռուստամյանը` Արմեն Սարգսյանին․ Tert.am

Շատ հետաքրքիր ժողովուրդ ենք, երբ մեկին ուզում ենք գովել, հասցնում ենք մինչև Աստծո դուռը, հենց ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը. ՀՀ նախագահի ընտրության քննարկմանը ՀՅԴ-ի անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով՝ նախագահի պաշտոնը հատուկ ընկալում ունի ժողովրդի մեջ: «Միշտ ինչ-որ մի բան, մի ական կգտնենք, որ մեր հետագա անելիքները դրանով կանխորոշենք, փոխանակ մարդուն առիթ տանք, բարի երթ մաղթենք»,- ասաց նա և հույս հայտնեց, թե Արմեն Սարգսյանը կկարողանա լավ տրամադրությամբ մտնել գործի մեջ և այս վիճակից երկիրը հանել:

«Ես այս տրամաբանությամբ եմ նայում այս փոփոխություններին և ուրախ եմ, որ գնալով ընկալում է ստանում այն գաղափարը, որ Հայաստանում ընտրում ենք ոչ թե 4-րդ նախագահին, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահին:

Եթե երրորդ հանրապետության չորրորդ նախագահ ենք ասում, նշանակում է` 4-ն էլ նույն կարգավիճակն են ունեցել, նույն լիազորություններն են ունեցել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Նախորդ երեք նախագահներն օժտված են եղել առաջնային մանդատով, ունեցել են լայն լիազորություններ: Հիմա վիճակն այլ է, քանի որ առաջնային մանդատ ունեցողն ԱԺ-ն է, որն էլ ընտրելու է նրան: Ուստի, այս նախագահը չի կարող նախորդ երեքի հետ նույն շարքում ընկալվել»,- հայտարարեց Ռուստամյանը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ