Ս. Սարգսյանն Առողջապահության նախարարությանը հրահանգել է դադարեցնել պարտադիր ապահովագրության անցնելու գործընթացը․ «Ժողովուրդ»

 Ս. Սարգսյանն Առողջապահության նախարարությանը հրահանգել է դադարեցնել պարտադիր ապահովագրության անցնելու գործընթացը․ «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը Առողջապահության նախարարությանը հրահանգել է դադարեցնել գործընթացը, որով պարտավորեցնում էին քաղաքացիներին ապահովագրվել

 

«ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց ևս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից:

 

Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով:

 

Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են»,-գրում է թերթը:           

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ