Սերժ Սարգսյանի դեմ Փաշինյանի օրակարգը կեղծ է. նա չի վիճարկել ընտրության արդյունքները Շարմազանով․ News.am

Սերժ Սարգսյանի դեմ Փաշինյանի օրակարգը կեղծ է. նա չի վիճարկել ընտրության արդյունքները Շարմազանով․ News.am

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ձեռքերը ծալած չի նստելու եւ տեսնելու՝ ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում վարչապետի պաշտոնում։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաեւ որ գործողությունների նախնական պլանը քննարկել է ընտանիքի անդամների հետ եւ պատրաստ են նրան գործուղել Ազատութան հրապարակ։ «Ժառանգության» վարչության նախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոյսանն էլ ասել է՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում վերարտադրվելու դեմ ճակատ են ձեւավորելու եւ այս փուլում քննարկում են գործողությունները։ Արմեն Մարտիրոսյանը չի հայտնել՝ ում հետ են քննարկում այդ գործողությունների սցենարը։

ՀՀԿ խմբակցության խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Մարտիրոսյանի քաղաքական օրակարգը կեղծ է։

«Ձեր նշած օրակարգով առաջնորդվելը կեղծ քաղաքական օրակարգ է, որը իրականության հետ կապ չունի, երկրորդը՝ եւ Արմեն Մարտիրոսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ բոլոր նրանք, ովքեր կեղծ օրակարգով են զբաղված, մի բան կարող եմ ասել, ՀՀ–ում իշխանությունը ձեւավորում է ժողովուրդը։ Իշխանությունը ձեւավորվել է ապրիլի 2–ի ընտրություններում եւ մինչեւ 2022 թվականը իշխանությունը Հանրապետական կուսակցությունն է։ Սա եղել է ապրիլի 2–ի ժողովրդավարական ընտրություններով, որի արդյունքները Նիկոլ Փաշինյանի «Ելք» դաշինքը չի վիճարկել։ Ամեն մեկը քաղաքական դաշտում պետք է խոսի այնքան, որքան քաղաքական կշիռ ունի ժողովրդի տված վստահության քվեով, Փաշինյանը ունի ինը մանդատ, իսկ Արմեն Մարտիրոսյանինը մի քանի կուսակցությունների հետ միասին 2 տոկոս ձայն էր կազմել»։

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ