Սերժ Սարգսյանին են առաջարկելու, թող առաջարկեն, բայց չլինի ստվերային դերակատարում. Արթուր Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածության մասին․ Tert.am

Սերժ Սարգսյանին են առաջարկելու, թող առաջարկեն, բայց չլինի ստվերային դերակատարում. Արթուր Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածության մասին․ Tert.am

Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը չի հանդիպել իրենց կուսակցության հետ և առանց այդ հանդիպման որոշում է կայացրել, այնինչ մյուսների հետ հանդիպել է, ասաց, որ Արմեն Սարգսյանը դիմել է հանդիպման համար, սակայն երկուստեք հարմար չի եղել և առաջիկա երկու օրը կհանդիպեն: «Մենք նման հավակնոտ ամբիցիաներ չունենք, ՀՀԿ-ն այսօր միաձայն հնարավորություն ունի առաջադրելու անձեր տարբեր պաշտոններում և առաջադրում է»,-ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Արմեն Սարգսյանին որպես մարդ լավ է վերաբերում, բարեկիրթ, գրագետ, փորձառու անձնավորություն է համարում: «Որպես մտահոգություն ուզում եմ հնչեցնել, որ Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ մարդ չի եղել, չի ապրել այստեղ՝ հայ ժողովրդի դարդով, հոգսով, ցավով, և լոնդոնյան կյանքը տարբերվում է հայաստանյանից»,-ասաց նա և Արմեն Սարգսյանին հաջողություն մաղթեց:

Նա նշեց, որ համաձայն է, թե իշխանությունը կենտրոնանում է վարչապետի ձեռքում, և նախագահից բարոյական դերակատարի ակնկալիքներ պետք է ունենալ: ՕԵԿ առաջնորդն ասաց, որ ժողովրդի կողմից ՀՀ նախագահի ընտրության կողմնակից է, թեև ունենք այն ինչ ունենք:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին և Հայկական վերածնունդ կուսակցությանը՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Քսանմեկ տարի հաղթել ենք, մի անգամ էլ պարտվել ենք, սարսափելի բան չի եղել, վերաիմաստավորում ենք մեր ճանապարհը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ