Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա բարձր արվեստի երկրպագուներին:

«Նշանակալի է Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյի և թատրոնի զարգացման ու հանրահռչակման գործում: Նրա նկարահանած ֆիլմերից շատերն են ջերմությամբ ընդունվել պահանջկոտ քննադատների և սիրվել բարձրաճաշակ հանդիսատեսի կողմից: Նա արժանիորեն մեծ ժողովրդականություն էր վայելում թե՛ որպես մշակույթի գործիչ, թե՛ որպես քաղաքացի:

Գնահատելի է նաև անվանի բեմադրիչի՝ արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանն ուղղված երկարամյա մանկավարժական գործունեությունը»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Մեկնաբանություններ