Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել Ալեքսանդր Խաչատուրյանին․ 168.am

Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել Ալեքսանդր Խաչատուրյանին․ 168.am

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:

Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ պետական գերատեսչությունների, շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, զեկուցել նաև անցյալ տարի փետրվարի 22-ին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Հանրապետության նախագահի այցի ժամանակ հնչեցրած դիտարկումների և մոտեցումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կենտրոնի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է յուրաքանչյուր գերակա ոլորտում իրականացվող առավել ուշագրավ ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ու առաջիկայում այդ փաստաթղթի հանրային քննարկումների կազմակերպման վերաբերյալ մանրամասները, որտեղ ՌՆԿ-ն այդ գործընթացը խթանելու նպատակով ստանձնել է աջակցի դեր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ