Սերժ Սարգսյանը հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին. Yerkir. media

Սերժ Սարգսյանը  հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին. Yerkir. media

Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին մեր հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։

Խորհրդարանը արդեն վաղը քվեարկելու է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը, եւ Հայաստանը գարունը սկսում է համահայկական դժգոհության տեղիք տված այդ արձանագրություններից ազատված։

մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ