Սերժ Սարգսյանը կարող է մնալ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ․ Azatutyun.am

Սերժ Սարգսյանը կարող է մնալ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ․ Azatutyun.am

Ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը լքող Սերժ Սարգսյանը իր մյուս պաշտոններից չի հրաժարվելու։ Շարունակելու է մնալ շախմատի ֆեդերացիայի և ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ, այդ մասին տարեվերջին հենց Սարգսյանն էր հայտարարել պետհամալսարանում:

ԵՊՀ-ում զբաղեցրած պաշտոնին մնալու համար Սարգսյանին կարող էր խոչընդոտել Բարձրագույն կրթության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները, որով սահմանվում է, որ ԲՈՒՀ-երի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել։ Մինչդեռ նախագծում փոփոխություններ են արվել և սահմանվել է, որ միայն ԵՊՀ-ի դեպքում կարգավիճակի և կառավարման առանձնահատկությունները սահմանելու է Կառավարությունը։ Նախագիծը ուսումնասիրած փորձագետ Արևիկ Անափիոսյանի խոսքով նոր փոփոխություններով Սարգսյանը կկարողանա մնալ իր պաշտոնին․ ֊ «Տեսականորեն չի բացառվում, որ նաև քաղաքական պաշտոն զբաղեցնող անձնավորությունը կարող է լինել Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ և նաև նախագահ»:

Նախորդ տարի՝ դեկտեմբերի 25-ին, Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ում մասնակցել էր կառավարման խորհրդի նիստին, որտեղ հայտարարել էր, որ անկախ ամեն ինչից ԵՊՀ-ում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից չի հրաժարվելու։ Արևիկ Անափիոսյանը շեշտում է, որ հենց նույն օրը, երբ նախագահը նման հայտարարություն արեց, Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում լրացումներ կատարվեցին, որոնց շնորհիվ Սարգսյանի այդ պաշտոնին մնալը հնարավոր է դառնում․ ֊ «Այդ նույն օրը Արդարադատության նախարարության կողմից նաև edraft֊ում դրված տարբերակի համար եղել է առաջարկություն, որ ԵՊՀ֊ն ունենա բացառիկ դիրք: Սա պատահական զուգադիպություն է, թե մտածված քայլ՝ կարող ենք ենթադրություններ անել, բայց դժվար չէ պետության օրենսդրության մակարդակում զուգադիպություններ լինեն»:

Օրենքի նախագծով քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք ԲՈՒՀ-երի կառավարման խորհրդի անդամ չեն կարողանա լինել։ ԵՊՀ դասախոս, «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը, ով նույնպես մասնակցել է նախագծի քննարկումներին, հիշում է, որ սա պաշտոնյաները մատնացույց էին անում և պնդում, որ բուհերը ավելի ինքնավար են դառնալու, մինչդեռ հետո պարզվում է, որ ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդների կազմը հաստատելու է Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, իսկ ԵՊՀ-ի դեպքում նաև կառավարման առանձնահատկությունները։

«Ակնհայտ դա արվում է վարչապետի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանի համար», ֊ ասում է Հարությունյանը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Մեկնաբանություններ