Սերժ Սարգսյանը կվարվի այնպես, ինչպես Չերչիլն ու Շարլ դը Գոլը. Շարմազանով. Azatutyun.am

Սերժ Սարգսյանը կվարվի այնպես, ինչպես Չերչիլն ու Շարլ դը Գոլը. Շարմազանով. Azatutyun.am

Անկախ այն բանից, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014-ին հայտարարել է, թե չի լինելու վարչապետ, Սարգսյանը պետական գործիչ է և առաջնորդվելու է ոչ թե իր ցանկություններով, այլ պետության շահով, այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ վարչապետ ու նաև նախագահ չլինելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այլ ժամանակաշրջանում և այլ իրողությունների պայմաններում։

Շարմազանով. - Ի տարբերություն որոշ գործիչների, Սերժ Սարգսյանը պետական գործիչ է, իսկ պետական գործիչն առաջնորդվում է ոչ թե իր անձնական հավակնություններով, այլ պետության շահի գերակայությամբ։ Պետության շահն ինչպես պահանջի, այնպես էլ մենք կվարվենք։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ասել է, որ չի ուզում լինել վարչապետ։ Պետության շահը, եթե ստիպի, նա կլինի՞։

Շարմազանով. - Բա ասեցի, պետական գործիչը նրանով է տարբերվում քաղաքական գործչից և սովորական գործչից, որ ինքն առաջնորդվում է ոչ թե իր հավակնություններով, իր ցանկություններով այլ պետության շահի գերակայությամբ։

«Ազատություն». - Եթե դուք որոշեք, Սերժ Սարգսյանը պետք է իր այդ ցանկությունը և իր որոշումը՝ չլիներ վարչապետ, մի կողմ դնի՞։

Շարմազանով. - Մենք անջատված չենք, մենք Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ինքը մեր անփոխարինելի ղեկավարն է, ժամանակը կգա, միասին կքննարկենք, ոնց պետության շահը պահանջի, այդպես էլ կանենք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ