Շարքային Սարգսյանի օրագիրն ու ծրագիրը. Սերժ Սարգսյանի վարչապետության համար մնում է միակ «տրամաբանական» տարբերակը․ «Ժամանակ»

Շարքային Սարգսյանի օրագիրն ու ծրագիրը. Սերժ Սարգսյանի վարչապետության համար մնում է միակ «տրամաբանական» տարբերակը․ «Ժամանակ»

«Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է և պետք է են­թարկվի կուսակցության որոշում­ներին, խորհրդարանում հայտա­րարել է ՀՀԿ խմբակցության ղե­կավար Վահրամ Բաղդասարյա­նը՝ անդրադառնալով 2014 թվա­կանին Սարգսյանի արած հայտա­րարությանը, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին: Վահ­րամ Բաղդասարյանն ասել է, թե իրենք հավակնություններով կամ ցանկություններով չեն առաջ­նորդվում և իշխանության պա­տասխանատվությունը ստանձնած կուսակցություն են, ու իրենք են որոշում, թե որ պաշտոնն ով պետք է զբաղեցնի:

 

Որևէ այլ իրավիճակում, ան­շուշտ, մեղմ ասած զավեշտալի կլիներ պատկերացնել որևէ ՀՀԿ-ականի, որը կասեր, թե Սերժ Սարգսյանը շարքային կու­սակցական է և պարտավոր է ենթարկվել կուսակցության որո­շումներին՝ անկախ իր ցանկություններից: Բայց տվյալ պարա­գայում այդ հանգամանքը դար­ձել է Սերժ Սարգսյանի «դեմքը փրկելու» միակ տարբերակը, 2014-ին նրա արած հայտարարությունից հետո:

 

 

Բանն այն է, որ Սարգսյանի վարչապետության համար մնում է միակ «տրամաբանական» տարբերակը՝ ՀՀԿ պարտադ­րանք, անկախ իր կամքից, զուտ կուսակցական կարգապահու­թյան շրջանակում: Որովհետև «ազգովի խնդրանքի» տարբե­րակը շատ ավելի ծիծաղելի կստացվեր, իսկ Սերժ Սարգսյա­նի «կամքով» վարչապետությու­նը՝ շատ անհարմար: Միակ տարբերակը ՀՀԿ որոշումն է, պարտադրանքը, որին իբրև շարքային ենթարկվում է Սերժ Սարգսյանը: Իհարկե, երևի թե դա կլինի առաջին ու վերջին դեպքը, երբ Սերժ Սարգսյանն է ենթարկվում ՀՀԿ-ին, ոչ թե հա­կառակը: Եվ դա էլ, իհարկե, կլի­նի Սերժ Սարգսյանի կամքով, որ­տեղ էական նշանակություն կու­նենա թերևս ոչ այնքան հանրու­թյան առաջ որևէ տրամաբանա­կան բացատրություն գտնելը, այլ նաև միջազգային հանրությանը ներկայացնելը, որ Սարգսյանը ոչ թե գնում է իշխանությունը պա­հելու, այսպես ասած, «խանա­կան» տարբերակով, այլ ընդամենը դասական «քաղաքագիտա­կան»՝ իշխող կուսակցությունն իր նախագահին թելադրում է վար­չապետի պաշտոնի վերաբերյալ որոշում:

 

Ինչ խոսք, հազիվ թե արտաքին ուժային կենտրոններում որևէ մեկի համար այդ «քաղաքագի­տությունը» լինի համոզիչ, բայց մյուս կողմից էլ այստեղ կա մի առանցքային խնդիր՝ այդ կենտ­րոնները կանգնած են Հայաստանում իշխանության պատաս­խանատվության ճգնաժամի առաջ: Այսինքն՝ չկա մարդ, որը հավակներ այդ պատասխա­նատվությունը ստանձնելուն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ