Շնորհակալություն՝ իմ նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար. Արմեն Սարգսյան

Շնորհակալություն՝ իմ նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար. Արմեն Սարգսյան

ԱԺ-ում ընթացող՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցի քննարկմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, մինչ բուն ելույթին անցնելը, նախաբանի իր խոսքում վկայակոչեց օրվա խորհուրդը՝ նշելով , որ ինքը ևս հաղորդակից է՝ մարտիմեկյան ողբերգության զոհերի հիշատակի խնկարկմանը: Սկսելով խոսքը Արմեն Սարգսյանը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է, որպես թեկանածու, ելույթ ունենալ ձեր և ժողովրդի առջև. շնորհակալություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀկ-ին՝ իմ նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: Սա ինձ համար նաև մեծագույն պատասխանատվություն է, մանավանդ որ մեր երկիրը թևակոխում է զագացման մի նոր փուլ՝ անցում կատարելով խորհրդարանական համակարգին» : Ելույթում Արմեն Սարգսյանը կրկին շնորհակալական խոսքն ուղղեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին առաջադրման համար, ինչպես նաև՝ Գագիկ Ծառուկյանին և «Ծառուկյան» խմբակցությանը առաջադրմանը սատարելու , Ելք խմբակցությանն ու Նիկոլ Փաշինյանին,Աժ մյուս պատգամավորներին՝ կառուցողական ու բաց քննարկումների համար, ինչպես նաև ՀՀ վարչապետին, Արցախի նախագահին, արտախորհրդարանական կուսակցություններին ու այլոց՝ ազատ քննարկումներ ու հանդիպումներ ունենալու համար: «Այն, ինչ հանդիպումների ժամանակ նաև լսեցի պարզ մարդկանցից շատ արժեքավոր է , և ոչինչ չի կարող փոխարինել իրական դժվարություններ ու հաջողություններ կրող մարդկանցից», - նշեց Արմեն Սարգսյանը:

Մեկնաբանություններ