Տնտեսագետը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում Սերժ Սարգսյանի կողմից տնտեսական աճի ներառական լինելու մասին շեշտադրումը Armenpress.am

Տնտեսագետը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում Սերժ Սարգսյանի կողմից տնտեսական աճի ներառական լինելու մասին շեշտադրումը Armenpress.am

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է ներառական լինի և ազդեցություն ունենա յուրաքանչյուր քաղաքացու վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը նշեց, որ այս պայմաններում ՀՀ կառավարությունն իր գործունեությունն ուղղելու է բնակչության բարեկեցության բարձրացմանը, որի համար պետք է գտնվեն բավարար մեխանիզմներ: «Շատ հստակ էր ՀՀ Նախագահի ձևակերպած խնդիրը, որ տնտեսական աճն ի վերջո պետք է նպաստի տնտեսական զարգացմանը, իսկ դրա բաղադրիչներից մեկն այն է, որ հասարակության յուրաքանչուր անդամ իր մաշկի վրա զգա, որ այդ աճն արձանագրվել է»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ եկամուտների գերբևեռացման պայմաններում տնտեսական աճի ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա միանշանակ չի բնութագրվում: Մյուս կողմից` նախորդ երկու տասնամյակների երերուն տնտեսական աճն ու 2009-ին ընդհուպ մինչև 14 տոկոս անկումը զգալի կորուստների են բերել տնտեսության ներուժի գործադրման իմաստով:

Հայկ Սարգսյանը տնտեսական աճի ներառականության ապահովումը տեսնում է բյուջեից սնվող հատվածի` կենսաթոշակառուների, պետական աշխատողների եկամուտների ավելացման մեջ: Դրան զուգահեռ պետք է նաև մասնավոր հատվածը կարողանա վարձու աշխատողների խնդիրը համաչափ լուծել:

Անդրադառնալով այն հարցադրմանը, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ սոցիալական ծախսերի ավելացում, ինչպե՞ս հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի ներառականությունը, Հայկ Սարգսյանը նշեց, որ տնտեսական զարգացումը բերում է հնարավորությունների ավելացման, որի պայմաններում յուրաքանչյուրը կարող է գուցե ոչ բյուջեից, բայց եկամուտների աճ ունենալ: «Ես կարծում եմ, որ զարգացման այդ դրվածքը` ներդրումների ճանապարհով արդյունքի ավելացումը, որը կբերի բյուջեի միջոցների ավելացման, առաջացած խնդիրները լուծելի կդարձնի  առաջիկա տարիներին: Ի դեպ, դրա այլընտրանքը չկա, ներդրումները պետք է լինեն անընդհատ և ցանկալի է` ՀՆԱ-ի առնվազն մեկ հինգերորդի չափով»,-ավելացրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ