Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու փորձ է արվում. «Ժամանակ»

Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու փորձ է արվում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը որոշել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու առաջիկա նիստի օրակարգ։

Թերթը հիշեցրել է, որ դեռևս փետրվարի 1-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու և հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի, առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ