Վիգեն Սարգսյանը և գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Վիգեն Սարգսյանը և գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եռօրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել բուժսարքավորումները:

 

Մեկնաբանություններ